ՀԱՅԿ ԲՈՐԻՍԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ


Ծնվել է 1964թ. Երեւան քաղաքում` ծառայողների ընտանիքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ


1981թ. ավարտել է Երեւանի Իսակովի անվան N132 դպրոցը, մինչ այդ ավարտել է նաեւ Սարաջեւի անվան երաժշտական դպրոցը: 1986թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Հաշվողական տեխնիկայի ֆ‎ակուլտետը, 1988-91թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան ՙՀայաստանի տնտեսության օպտիմալացման մաթեմատիկական մոդելները՚  թեմայով: 2008թ. Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում հանձնել է պետական քննություն մասնագիտությամբ:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


1986-92թթ. աշխատել եւ դասավանդել է ԵրՊԻ-ի հաշվիչ տեխնիկայի ամբիոնում: 1992թ. աշխատել է ՙՀանրապետական՚ թերթում` որպես գլխավոր խմբագիր: 1993-1999թթ. աշխատել է ՙԻրավունք՚ թերթում` որպես գլխավոր խմբագիր: 1999-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003թ.` ԱՊՀ միջպառլամենտական վեհաժողովի մշակույթի, ին‎ֆորմացիայի եւ սպորտի կոմիտեի փոխնախագահ: 2003-2012թթ. ՙԶարուհի՚ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, 2008-2012թթ. ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008-2012թթ. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ: 2012թ.ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


1989-1993թթ. ՙՍահմանադրական Իրավունք՚ միության նախագահության անդամ, 1993-2006թթ. ՙՍահմանադրական Իրավունք՚ միության փոխնախագահ, 2006թ. մինչ օրս ՙՙՍահմանադրական Իրավունք՚ միություն՚ կուսակցության նախագահ: 1990-1995թթ. Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Անկախության մասին հռչակագրի եւ Սահմանադրական հանձնաժողովների անդամ: 1999թ. մինչ օրս ՙԻրավունք Մեդիա՚ հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ: 1999թ. ՄԱԿ-ի ազգային էքսպերտ: 2011թ. ՙՌուսկի էկրան՚ ամսագրի էքսպերտային խորհրդի անդամ:

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


2003թ. Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2004թ. Ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի (ք. Մոսկվա) իսկական անդամ: 2005թ. ՙԱրարատ՚ միջազգային գիտությունների ակադեմիայի (ք. Փարիզ) իսկական անդամ: 2010թ. Եվրոպական բնագիտական ակադեմիայի (Գերմանիա) իսկական անդամ: Ունի բազմաթիվ գիտական ու հազարից ավելի քաղաքական հրապարակումներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ այլ երկրներում: Խմբագրել է Լինդոն Լառուշի ՙԱրդյոք ուզո±ւմ եք ամեն ինչ իմանալ տնտեսության մասին՚ գրքի հայերեն հրատարակումը (2003թ.), հրատարակել է ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունները եւ նրանց արտացոլումը մամուլում՚ միջազգային կոն‎ֆերանսի նյութերի ժողովածուն (2011թ.): Պաշտպանել է գիտական թեկնածուական թեզը ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունները ժամանակակից հայ մամուլում՚ թեմայով(2012թ.):ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՎԱՆԳԱՐԴՈՒՄ գրքի հեղինակն է (2014թ.):

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ


Պարգեւատրված է ՀՀ մեդալով (2014թ.), ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի հուշամեդալով(2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի ՙ (2004թ.) եւ Պատվո (2009թ.) շքանշաններով, Օտտո‎ ֆոն Բիսմարկի (2011թ.) եւ Շիլլերի (2014թ.) մեդալներով, ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալով (2014թ.), ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով (2014թ.), ՀՀ-ում ՌԴ դեսպանատան Շնորակալագրով (2014թ.), Գրողների միությունների միջազգային ընկերակցության (Մոսկվա) <Ն.Վ. Գոգոլ >  մեդլով (2015թ.),ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի Պատվավոր նշանով մամուլի ու տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար(2015թ.):

 

ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է


Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:


Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ թոռ: